Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանները կնշվեն հանդիսավոր համերգով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 15-ին հանդիսավորությամբ կնշվի Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանները: Սպասվում է մեծ համերգ, որը լի է լինելու անակնկալներով: Մեծ համերգի վերջին փորձից Երվանդ Երզնկյանը շտապեց մամուլի ասուլիսի:

«Տևական ժամանակ է պատրաստվում ենք այս համերգին: Այն յուրօրինակ հաշվետվություն է լինելու Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20-ամյակի առթիվ: Ներկայացնելու ենք, թե այս 20 տարիների ընթացքում ինչ սաներ ենք ունեցել, ինչ աշխատանք է կատարվել: Չեք պատկերացնի, բայց նրանք այնքան շատ են, որ համերգը բավական երկար է լինելու: Անակնկալներն անպակաս են լինելու, որի մասին արդեն հանդիսատեսը կիմանա տեղում»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Երվանդ Երզնկյանը: Հնչելու են համաշխարհային հիթեր, հայկական էստրադայի լավագույն նմուշներ:

Հոբելյանական համերգի աջակիցը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է: Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը տեղեկացրեց, որ համերգը բավական հագեցած ծրագիր է ունենալու:

«Ներկա են լինելու Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Նաիրա Մանուչարյանը, Էմմա Ասատրյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Քրիստինե Պեպելյանը և այլք: Նրանք ամբիոնի նախկին և ներկա սաներ են: Համերգին հանդես են գալու նաև դասախոսները: Հիմնադրամը միշտ մեծ սիրով միանում է նման նախաձեռնություններին: Կարծում ենք, որ հանդիսատեսը պետք է հաճախ հնարավորություն ունենա ունկնդրել կենդանի համերգ` պրոֆեսիոնալ երաժիշտների, երգիչների մասնակցությամբ»,-ասաց Արուսյակ Պողոսյանը:

Երվանդ Երզնկյանը նշեց, որ 1997 թվականից սկսած բազմաթիվ ուսանողների հետ են աշխատել: Եթե առաջին տարվա ընթացքում դիմել է 4 ուսանող, ապա տարիների ընթացքում այդ թիվն ավելացավ:

«Այսօր մենք տարեկան ունենում ենք առնվազն 15 շրջանավարտ: Նրանց հետ լավ մասնագետներ են աշխատում: Այս տարիների ընթացքում ձևավորել եմ մի հետաքրքիր ավանդույթ: Ուսանողները հնարավորություն են ունենում որպես դաս աշխատել սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչը շատ կարևոր է իրենց համար»,-ասաց Երվանդ Երզնկյանը: Նա որպես կարևոր ձեռքբերում համարեց այն, որ Հայաստանում ունենք կայացած ջազային դպրոց:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա