Տարածաշրջանային

Թուրքիայում պատրաստվում են մեջլիսի խոսնակի ընտրություններին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում պատրաստվում են մեջլիսի խոսնակի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հստակեցրել է երկրի մեջլիսի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, կուսակցության թեկնածուն կլինի մեջլիսի գործող նախագահ Իսմաիլ Քահրամանը:

Ավելի վաղ իրենց թեկնածուների անունները հայտնել էին նաև քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները՝ Զեքերյա Թեմիզել և Ջելալ Ադան:

Քահրամանը մեջլիսի նախագահի պաշտոնում էր ընտրվել 2015 թվականի նոյեմբերի 22-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: 2017-ի նոյեմբերի 22-ին լրանում է այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը:

Համաձայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներքին կանոնադրության՝ ամեն նստաշրջանում մեջլիսի նախագահի ընտրություն է կատարվում երկու անգամ՝ 2-ական տարով:

Ակնկալվում է, որ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 20-ին:

Մեջլիսի խոսնակի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում խոսնակի ընտրության համար անհրաժեշտ է 367, իսկ երրորդ փուլում՝ 276 պատգամավորի ձայն: Եթե մինչև երրորդ փուլ որևէ թեկնածու չընտրվի, ապա 4-րդ փուլում կմրցեն նախորդ ընտրության ժամանակ ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածուները, որոնցից էլ վերջին փուլում կհաղթի նա, ով կստանա ավելի շատ ձայն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում