Մշակույթ

Disney-ը նոր եռերգություն Է նկարահանելու «Աստղային պատերազմների» մոտիվներով

2 րոպեի ընթերցում

Disney-ը նոր եռերգություն Է նկարահանելու «Աստղային պատերազմների» մոտիվներով
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Walt Disney Company կինոընկերությունը նոյեմբերի 9-ին հայտարարել Է «Աստղային պատերազմներ» լեգենդար կինոսագայի մոտիվներով չորրորդ եռերգության նկարահանման պլանների մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է «Աստղային պատերազմների» պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա համաձայն, նոր ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորը կդառնա Ռայան Ջոնսոնը, որը նկարահանել Է կինոԷպոպեայի «Էպիզոդ VIII. վերջին ջեդայները» ութերորդ Էպիզոդը, որի պրեմիերան պլանավորված Է այս տարվա դեկտեմբերի 14-ին: Նոր եռերգությունը կապված չի լինելու Սքայուոքերների ընտանիքի պատմության հետ: «Ջոնսոնը նոր հերոսներին կներկայացնի «Աստղային պատերազմների» գալակտիկայի այն անկյունից, որն ավելի վաղ ոչ ոք չի հետազոտել»,-ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

The Walt Disney Company-ն Ջորջ Լուկասի հիմնադրած Lucasfilm ընկերությունը, որն «Աստղային պատերազմների» իրավունքների սեփականատերն Է, 4,05 մլրդ դոլարով ձեռք Է բերել 2012 թվականին: Շատ չանցած հայտարարվել Է նոր եռերգության նկարահանման պլանների մասին: Դրա առաջին սերիան՝ «Էպիզոդ VII. ուժի զարթոնքը» (ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամս), Էկրան Է բարձրացել 2015 թվականի դեկտեմբերի 14-ին: Նույն այդ տարում The Walt Disney Company-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը պատրաստվում Է ամեն տարի թողարկել «Աստղային պատերազմների» ցիկլի մեկական ֆիլմ:

«Էպիզոդ IX»-ի թողարկումը, որը դեռեւս ամբողջական անվանում չունի, նախնական կարգով պլանավորված Է 2019 թվականին: Բացի այդ, Lucasfilm-ն սկսել Է «Աստղային պատերազմներ. պատմություններ» առանձին կինոսերիալ-անթոլոգիայի արտադրությունը, որի առաջին մասը դարձել Է «Վտարակ-մեկ»-ը (2016 թ. ռեժիսորը՝ Հարեթ Էդվարդս): Այս ցիկլի երկրորդ կինոնկարը՝ «Հան-Սոլո»-ն (ռեժիսորներ Ֆիլ Լորդ եւ Քրիստոֆեր Միլլեր), ներկայում նկարահանվում Է եւ պետք Է Էկրաններին հայտնվի 2018 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում