Տարածաշրջանային

Մայք Փենսը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալման առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Մայք Փենսը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել այդ երկրում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալման փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հեզեր Նոյերթը:

«Փոխնախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել ԱՄՆ քաղաքացիների, Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելության աշխատակազմի անդամների, լրագրողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների առնչությամբ, որոնք տեղի են ունենում արտակարգ դրության պայմաններում: Փոխնախագահը հորդորել է նաև ապահովել թափանցիկ և արդար գործընթաց վերոնշյալ դեպքերի քննության համար»,- հայտնել է Նոյերթը:

Պետդեպի խոսնակը հատուկ շեշտել է, որ Մայք Փենսը խիստ անհանգստացած է Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների դեմ հարուցված քրգործերով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում