Միջազգային

Սաուդյան Արաբիայում հայտարարել են 100 մլրդ դոլարի հափշտակման մասին

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում հայտարարել են 100 մլրդ դոլարի հափշտակման մասին
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մոհեբը հայտարարել Է, որ վերջին տասնամյակում սիստեմատիկ կոռուպցիայի եւ հափշտակումների հետեւանքով երկրի գանձարանն առնվազն 100 միլիարդ դոլար Է կորցրել: Նրա խոսքով՝ 199 մարդ Է հարցաքննվում կոռուպցիայի դեմ պայքարի՝ նոյեմբերի 4-ին սկսված ընդգրկուն արշավի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գլխավոր դատախազը ոչ մի անուն չի հայտնել, բայց, ինչպես կարծում են, կասկածյալների թվում են բարձրաստիճան արքայազններ, կառավարության նախարարներ եւ ազդեցիկ գործարարներ:

«Խախտումների ապացույցները շատ համոզիչ են»,- հայտարարել Է դատախազը: Նրա խոսքով՝ արշավը չի խախտել երկրի բնականոն գործարար ակտիվությունը, սառեցված են սոսկ որոշ անձանց մասնավոր բանկային հաշիվներ: Գլխավոր դատախազն ասել Է, որ հետաքննություն Է վարվում 208 անձի նկատմամբ: Նրանցից յոթը ազատ են արձակվել՝ առանց նրանց մեղադրանքների առաջադրման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում