Սիրիայի բանակը վերահսկողության տակ վերցրեց երկրում ԻՊ-ի վերջին պատվարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բանակը լիակատար վերահսկողության տակ Է վերցրել Աբու Քեմալ քաղաքը, որը երկրում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերջին պատվարն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Սիրիայի բանակի դաշտային հրամանատարը:
Զինվորականի խոսքով՝ բանակը ձեռնամուխ Է եղել քաղաքը սանրելուն, որպեսզի այն մաքրի ԻՊ-ի թողած պայթուցիկ սարքերից եւ ականներից: Ինչպես նշել Է սիրիական բանակի ներկայացուցիչը, ահաբեկիչները փախչում են կառավարական զորքերի շեշտակի հարձակման, ինչպես նաեւ Հոմսի նահանգում Խմեյմայի կողմից դաշնակցային ուժերի առաջշարժման պատճառով:
Կարդացեք հոդվածը` Русский