Միջազգային

Տեխասցի հրաձիգը եկեղեցու ծխականներին գնդակահարել Է զոքանչի հետ կոնֆլիկտի պատճառով

1 րոպեի ընթերցում

Տեխասցի հրաձիգը եկեղեցու ծխականներին գնդակահարել Է զոքանչի հետ կոնֆլիկտի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխասի բապտիստական եկեղեցում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած հրաձգության պատճառ կարող Էր դառնալ կոնֆլիկտը Դեւին Քելլիի ընտանիքում, որն սպանդ սարքեց:

Այս մասին, ինչպես հայտնել Է CNN հեռուստաալիքը, պատմել Է Տեխասի հասարակական անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչ Ֆրիմեն Մարտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա հայտարարել Է, թե զոքանչը, որը Սազեռլենդ Սփրինգսում կանոնավոր կերպով բապտիստական եկեղեցի Էր հաճախում, Քելլիից սպառնալիքներ Էր ստանում:

Նաեւ հաջողվել Է պարզել, որ Քելլիի ընտանիքում բազմիցս սուր վեճեր են եղել, նա մի քանի անգամ ծեծել Է կնոջն ու խորթ տղային: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել Է, որ հրաձգության պատճառը համարում Է Քելլիի «հոգեկանի հետ կապված խնդիրները»: Դեւին Քելլին նոյեմբերի 5-ի առավոտյան մտել Է Տեխասի Սազեռլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցի եւ կրակել ծխականների վրա: Զոհվել Է 26 մարդ, տուժածների թիվը հասնում Է շուրջ երկու տասնյակի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում