ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում նոյեմբերի 5-ին կազմակերպվեց ընդունելություն՝ ի պատիվ իրանահայ հայտնի դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Լ. Ճգնավորյանի 80-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ վերջինիս հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:
Դեսպան Ա. Թումանյանը բարձր գնահատեց Լ. Ճգնավորյանի մեծ աշխատանքը երաժշտական արվեստի զարգացման գործում, ինչպես նաև նրա հայրենանվեր գործունեությունը ՀՀ անկախացման առաջին տարիներին: Շնորհավորելով Լ. Ճգնավորյանին տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Ա. Թումանյանը մաղթեց նրան առողջություն և ստեղծագործական ակտիվ գործունեություն: