Վերականգնվող էներգետիկայի զարգացման բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ելույթ ունենալով ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նոյեմբերին 4-ին Տաշքենդում կայացած նիստում, ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի զարգացման հիմնական ուղղությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարն անդրադարձել է մեր երկրում ատոմային էներգետիկայի զարգացման, առաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման և գազային ջերմակայանների արտադրության արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Իր ելույթում Աշոտ Մանուկյանը խոսել է նաև երկրի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Ներկայացնելով ԱՊՀ երկրներում վերականգնվող էներգետիկայի զարգացման գերակայությունների ճանապարհային քարտեզը` ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Վերականգնվող էներգետիկայի զարգացման կենտրոնի ղեկավար Գեորգի Երմոլենկոն ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է:

Նիստում քննարկվել են էլեկտրագազային կայանքների շահագործման տեխնիկայի անվտանգությանը, սարքավորումների հուսալիությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը, ինչպես նաև ոլորտի խնդիրներին առնչվող ավելի քան 6 տասնյակ այլ հարցեր:

Անդրադարձ է արվել նաև կադրային հարցերին։ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվել է Իգոր Կուզկոն:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի էներգետիկայի նախարարները, Ուզբեկստանի փոխվարչապետը, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և բնական պաշարների նախարարը, Ադրբեջանի ու Ղրղզստանի էներգետիկայի փոխնախարարները:

Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պատուպչիկի, Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևի հետ:

Հայերեն

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է