Տարածաշրջանային

Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» հասարակական կազմակերպության նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան 13 օր ձերբակալված մնալուց հետո կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Bianet.org-ը:

Ոստիկանությունը չէր հայտնել Օսման Քավալային ձերբակալելու պատճառը՝ նշելով, սակայն, որ այն իրականացվում է գաղտնի հետաքննության շրջանակում։

Ներքին գործերի նախարարության մի քանի աղբյուրներ հաղորդել էին, որ Քավալան կհարցաքննվի 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ ունեցած իր մի շարք հանդիպումների համար։

Օսման Քավալան հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով: Նա եղել է Հայաստանում, հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում