Մարզային

Ավարտվում է Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ-Ծակքար միջհամայնքային ճանապարհի շինարարությունը

1 րոպեի ընթերցում

Ավարտվում  է Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ-Ծակքար միջհամայնքային ճանապարհի շինարարությունը

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկը՝ Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ-Ծակքար միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգումը, որն իրականացվում է «Համաշխարհային բանկ»-ի տրամադրած վարկային միջոցների հաշվին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է 617 միլիոն դրամ: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 5,3 կիլոմետր, որից 4,3 կիլիոմետրն անցնում է բնակավայրերի ներսով:«Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա սեպտեմբերին եւ ավարտվելու են առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ասֆալտապատվել է շուրջ 31 հազար 800 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ: Հիմնանորոգված ճանապարհի շնորհիվ նշված գյուղերն իրար մեջ տրանսպորտային կապը կիրականացնեն ուղիղ ու կարճ ճանապարհով: Սա անչափ կարեւոր ու կենսական նշանակության ծրագիր էր, որից օգտվելու են 4 համայնքների հազարավոր ընտանիքներ»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում