Ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին կհնչեն նոր ստեղծագործություններ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կոմպոզիտոր,ջազ-դաշնակահար, երգեհոնահարԳարիՔյոսայանիհոբելյանական համերգին կմասնակցեն ջազմենի քառյակի անդամներ Կարլ Վինսենտը (կոնտրաբաս), Դոնզել Դևիսը (հարվածային գործիքներ), Լուիս Վան Թեյլորը (սաքսոֆոն): Կներկայացվեն կոմպոզիտորի նոր գործերը: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում:

Այս տարի երաժիշտը նշում է իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը և «Գարի Քյոսայան ջազ-քառյակի» հետ հայաստանյան տասներորդ համերգն է իրականացնում: Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Գարի Քյոսայանը և նրա ընկերները:

«Կհնչեն իմ երեք նոր ստեղծագործությունները, այդ թվում՝ մի գործ, որը գրվել է հատուկ ջազի օրվա կապակցությամբ: Ելույթներ կունենան երգչուհիներ Մարբին, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, ֆլեյտահար Մերի Մանուկյանը: Կլինեն անսպասելի, անկանխատեսելի անակնկալներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Գարի Քյոսայանը:

Երաժիշտը ստեղծագործական ձեռքբերում է համարում հարյուրից ավելի գործերը, որոնք հնչել են աշխարհի տարբեր բեմերում և՛ հայ, և՛ օտարազգի կատարողների կողմից: «Ինձ համար հատկապես թանկ են «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացման համար գրված ստեղծագործությունը և ֆիլմերի համար գրված գործերս»,- շեշտեց նա: Քյոսայանն ասաց, որ ինքը շատ է գնահատում այն արտիստներին, որոնց հետ տարիներ շարունակ համագործակցել է, որոնք իր կողքին են և իրենց ելույթներով հարստացնելու են համերգային ծրագիրը:

Սաքսաֆոնահար Լուիս վան Թեյլորն ընդգծեց, որ երկու տարի առաջ է եղել Հայաստանում: «Հայ երաժշտասերները ինձ շատ լավ ընդունեցին: Մեր մեջ հոգևոր կապ ստեղծվեց ու դրական մթնոլորտ: Վաղվա երեկոյից էնտուզիազմ եմ ակնկալում, աջակցություն ու բարձր տրամադրություն»,-նշեց նա՝ ընդգծելով մենակատարի ձայնի կարևորությունը: Նա ասաց, որ հաճախ հենց երգչի կամ երգչուհու ձայնի ելևէջներն են թելադրում երաժշտության ընթացքը:

Խոսելով ջազ երաժշտության յուրահատկությունից` Քյոսայանն ասաց, որ այն իմպրովիզացիոն ազատություն է տալիս:

«Հետաքրքիր է, երբ սկսում ես ջազ նվագել, ամեն բան բավականին քաոսային և անկանխատեսել է թվում: Չես կարող հստակ ասել, թե ինչ կլինի ընթացքում: Բայց յուրաքանչյուր ջազ համերգի անպայման մի գեղեցիկ բան է պատահում, և դա հրաշալի է: Եթե ջազ ես նվագում, կարող ես ամեն բան նվագել»,-շեշտեց Կարլ Վինսենտը:

Հայաստանի առաջին ջազմեններից մեկը` Գարի Քյոսայանը, 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ջազային գործունեությունը սկսել է 1973 թվականից՝ ստեղծելով Հայաստանի առաջին ջազ- տրիոն: Երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում։ 1990 թվականին ստեղծել է «Գարի Քյոսայան ջազ-կվարտետ» համույթը։ Գրել է մի շարք ստեղծագործություններ, իրականացրել գործիքավորումներ, ձայնագրել է ալբոմներ, հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ 1998-ին մասնակցել է առաջին երևանյան միջազգային ջազ-փառատոնին։ ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին՝ «Քեզ համար» ձայնասկավառակը, որտեղ արժանացել է «Լավագույն ջազ-ալբոմ» և «Լավագույն ջազ-երաժիշտ» մրցանակներին։ 2000 թվականին գրել է Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի երաժշտությունը։ 2003-ին տեղափոխվել է Երևան։ Նա նաև Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտության հեղինակն է: Վերջերս Քյոսայանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը երաժշտության բնագավառում: Մրցանակը արտիստին է շնորհվել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:
Հայերեն

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել