Միջազգային

Ռուսական ռազմակայանի դիպուկահարները «մենամարտեր» են անցկացրել անօրինական կազմավորումների հետ

2 րոպեի ընթերցում

Ռուսական ռազմակայանի դիպուկահարները «մենամարտեր» են անցկացրել անօրինական կազմավորումների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողները 2017 թվականի ամառային ուսուցման շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում «մենամարտեր» են անցկացրել Հայաստանի լեռներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, դիպուկահար զինծառայողների ամփոփիչ ուսումնամարտական մրցումներն անցկացվել են «Ալագյազ» զորափորձարանում՝ ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, կլիմայական բարդ պայմաններում, անծանոթ տեղանքում:

Ամփոփիչ ստուգարքի հանձնմանը նախապատրաստվելիս զորամիավորման դիպուկահարները գործնականում կատարել են հատուկ մարտավարական եւ կրակային պատրաստության նորմատիվները: Զինծառայողներն օպտիկական սարքերի օգտագործմամբ մինչեւ 1500 մետր հեռավորությունից հետեւել են պայմանական հակառակորդի առավել կարեւոր թիրախներին:

«Մենամարտերի» ընթացքում երկու խմբի բաժանված դիպուկահարները կատարել են պայմանական հակառակորդի անօրինական զինված կազմավորումների դիվերսիոն խմբերի կրակային խոցման, ճնշման ու ոչնչացման նորմատիվները: Նաեւ դիպուկահարները կատարել են բարձրլեռնային ժայռոտ լանդշաֆտի պայմաններում քողարկման եւ հայտնաբերված առավել կարեւոր թիրախների վրա նշանառու կրակի առաջադրանքներ:

Ընդամենն ամփոփիչ ստուգմանը ներգրավվել Էին ռուսական զորամիավորման հարյուրից ավելի դիպուկահարներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում