Միջազգային

Սիրիան ղեկավարելու Ասադների ժամանակը մոտենում է ավարտին. Թիլերսոն

1 րոպեի ընթերցում

Սիրիան ղեկավարելու Ասադների ժամանակը մոտենում է ավարտին. Թիլերսոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա ընտանիքը որպես պետության ղեկավարներ՝ ապագա չունեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «ԱՄՆ ցանկանում է տեսնել ամբողջական և միասնական Սիրիա՝ առանց կառավարությանը Բաշար Ասադի ներգրավվածության…: Ասադների ընտանիքի կառավարումն ավարտին է մոտենում: Միակ հարցն այն է, թե ինչպես դա պետք է իրականանա»,- ասել է Թիլերսոնը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ գրոհայինների դեմ պատերազմում հաղթանակի համար Ասադը պարտական է «օդից ռուսական աջակցությանը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում