Մշակույթ

Վախճանվել Է ամերիկացի դերասան Ռոբերտ Գիյոմը. NYT

1 րոպեի ընթերցում

Վախճանվել Է ամերիկացի դերասան Ռոբերտ Գիյոմը. NYT
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 90-րդ տարում մահացել Է ամերիկացի դերասան Ռոբերտ Գիյոմը, որը սեւամորթ արտիստներից առաջինն Է ստացել Emmy հեռուստատեսային մրցանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտնել Է The New York Times թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Գիյոմը կյանքից հեռացել Է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Ինչպես հայտնել Է արտիստի կինը, նրա մահվան պատճառ են դարձել քաղցկեղային ուռուցքի հետ կապված բարդացումները, որի դեմ նա պայքարում Էր 25 տարի:

Գիյոմը ծնվել Է 1927 թվականին Միսսուրիի նահանգի Սենթ Լուիս քաղաքում: Emmy-ի կրկնակի դափնեկրի դերասանական կարիերան ձգվել Է գրեթե վեց տասնամյակ: Այդ ընթացքում նա հասցրել Է հռչակվել ինչպես հեռուստատեսությունում, այնպես Էլ բրոդվեյյան թատերական բեմադրություններում խաղացած դերերով:

Դերասանին առավել մեծ ճանաչում Է բերել «Բենսոն» կատակերգական սերիալում (1979-1986 թվականներ) խաղացած դերը: Գիյոմը նաեւ անվանակարգվել Է «Ոսկե գլոբուսի» երեք մրցանակի:

Արտիստը Ռաֆիքի գործող անձին հնչյունավորել Է Disney ստուդիայի «Առյուծ արքան» (1994 թվական) անիմացիոն ֆիլմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում