Հմուտ մաշկաբանը պատմել Է կորյակները հեռացնելու ճիշտ եղանակի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքից փորձառու մաշկաբան Էրին Հիլբերթը նշել Է տնային պայմաններում կորյակները հեռացնելու ճիշտ եղանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Business Insider պորտալը: Նա նշել Է, որ կորյակները հեռացնելիս գլխավոր վտանգը մաշկի վնասումն Է: Խոսքը վերաբերում Է, մասնավորապես, քերծվածքների ի հայտ գալուն եւ վարակի թափանցմանը:
Վտանգը նվազեցնելու համար մաշկաբանն առաջարկում Է սառեցնել մաշկը: Դրա համար կարելի Է օգտագործել թղթի մեջ փաթաթված սառույցի կտորը կամ վարունգի շերտը, որը նախապես դրվել Է սառը տեղ:
Վարակումը կանխելու համար Հիլբերթը խորհուրդ Է տալիս կիրառել հակամանրԷական կրեմ: Սակայն քսուքը, ինչպես նշում Է բժիշկը, պետք Է օգտագործել միայն այն դեպքում, եթե կորյակների շրջանում դիտվում Է մաշկածածկույթի զգալի կարմրում: Այդուհանդերձ Հիլբերթն առաջարկում Է ինքնուրույն չհեռացնել կորյակները, այլ սպասել դրանց անհետանալուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: