Տարածաշրջանային

Անկարայի քաղաքապետը հայտարարել է հրաժարականի մասին

1 րոպեի ընթերցում

Անկարայի քաղաքապետը հայտարարել է հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո հայտարարել է հրաժարական տալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գյոքչեքը թվիթերյանը իր միկրոբլոգում հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Անկարայի քաղաքային խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում էլ պաշտոնապես հրաժարական կտա:

Նախօրեին հրաժարական էր տվել Բուրսայի քաղաքապետը:

Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ պահանջել էր Բալըքեսիրի, Բուրսայի և Անկարայի քաղաքապետերի հրաժարականները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում