Միջազգային

ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տարածքում արգելվել է ադրբեջանցիների կողմից նկարահանված հակահայկական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմն ընդգրկվել է ՌԴ արդարադատության նախարարության ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում:

«1 ժամ 5 րոպե և 59 վայրկյան տևողությամբ ֆիլմը, որը սկսվում է «Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով, և ավարտվում «Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհ» արտահայտությամբ, ճանաչվել էծայրահեղականնյութ»,- ասված է ՌԴ արդարադատության նախարարության կայքում:

ՌԴ Կիրովի Լենինյան շրջանային դատարանի որոշմամբ ֆիլմի ցուցադրությունն արգելվել է ՌԴ տարածքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում