Միջազգային

«Ռոսնեւֆտ»-ը եւ Քրդստանը պայմանավորվել են նավթամուղի համատեղ շահագործման մասին

1 րոպեի ընթերցում

«Ռոսնեւֆտ»-ը եւ Քրդստանը պայմանավորվել են նավթամուղի համատեղ շահագործման մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսնեւֆտ»-ը եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունը հայտարարել են Քրդական ինքնավար տարածաշրջանում նավթամուղի շահագործման ենթակառուցվածքային նախագծի համատեղ իրագործումն սկսելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ռուսական ընկերության՝ հոկտեմբերի 20-ին տարածված հաղորդագրության մեջ:

Նախագծում «Ռոսնեւֆտ»-ի բաժինը կարող Է կազմել 60 տոկոս: Նախագծի մյուս մասնակիցը՝ 40-տոկոսանոց բաժնեմասով, KAR Group-ն Է՝ նավթամուղի ներկայիս օպերատորը:

«Ենթակառուցվածքային նախագծում ընդգրկվելը կնպաստի ընկերության ռազմավարական նպատակների իրագործմանը եւ թույլ կտա բարձրացնել վերջնական սպառողներին նավթի մատկարարման արդյունավետություն»,- հայտարարել Է «Ռոսնեւֆտ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը:

Իրաքի նավթի նախարարությունը հոկտեմբերի 19-ին հանդես Է եկել հայտարարությամբ, որում անօրինական Է համարել բոլոր այն գործարքները, որոնք կնքվել են Բաղդադի շրջանցմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում