Տարածաշրջանային

Թուրքիան և Իրանը պատրաստվում են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով

1 րոպեի ընթերցում

Թուրքիան և Իրանը պատրաստվում են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ Անկարայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Թուրքիան և Իրանը քայլեր են ձեռնարկում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի փոխնախագահը նշել է, որ ազգային արժույթներով երկկողմ առևտրը կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում