Ճարպակալումը հաղթահարելու արագ եղանակ Է գտնվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հետազոտողները մշակել են պատրաստուկ, որի ներարկումները նվազեցնում են ախորժակը, թույլ են տալիս պայքարել ավելորդ քաշի դեմ եւ իջեցնել շաքարախտի զարգացման ռիսկը: Պատրաստուկը հաջողությամբ թեստավորվել Է կապիկների վրա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Scientist հրատարակությունը: Պատրաստուկի գործող բաղադրիչը GDF15 սպիտակուցն Է: Հաստատվել Է, որ այն կարգավորում Է կենդանիների, ներառյալ մարդու մարմնի քաշը: Բացի այդ, կրծողների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ սպիտակուցն օգնում Է կանխել ճարպի կուտակումը եւ արագացնել օրգանիզմում դրա այրումը:

Սակայն GDF15-ն արագորեն քայքայվում Է՝ հայտնվելով արյան մեջ: Հետազոտողները սպիտակուցին ավելացրել են հակամարմինների մասնիկներ, ինչը մեծացրել Է GDF15-ի գործառման տեւողությունը: Ճարպակալումից տառապող կապիկների վրա կատարված գիտափորձերը ցույց են տվել, որ կենդանիներն սկսել են սովորականից 40 տոկոսով պակաս սնունդ օգտագործել:

Շաբաթական ներարկումները հանգեցրել են 42 օրվա ընթացքում 10 տոկոսով մարմնի քաշի նվազեցման: Բացի այդ, փոքրացել Է երկրորդ տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունը:

Հայերեն Русский

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար