Թուրքիան «ցանկացած պահի» կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կարող Է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը: Այդ մասին ասված Է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 19-ին հրապարակել Է «Հյուրիեթ» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առայժմ մենք չենք փակել սահմանները, բայց դա կարող Է տեղի ունենալ ցանկացած պահի»,-ասել Է Էրդողանը: «Իրաքի հետ մեր բանակցություններն այն հարցի շուրջ, թե մենք ինչ կարող ենք անել, շարունակվում են:

Եթե Իրաքյան Քրդստանի իշխանությունները սահմանային անցակետերի հսկողությունը հանձնեն կենտրոնական կառավարությանը, մենք պայման կդնենք, որ կենտրոնական կառավարությունը պարտավոր Է բավարարել Իրաքի հյուսիսային մասի բնակիչների բոլոր կարիքները»,-նշել Է Թուրքիայի նախագահը: Էրդողանն այս հայտարարությունն արել Է հոկտեմբերի 17-ի երեկոյան, սակայն թերթն այն հրապարակել Է այսօր:

Թուրքիայի նախագահը նաեւ հայտնել Է, որ մոտ ժամանակներս Անկարայից Բաղդադ կուղեւորվի պատվիրակություն, որի կազմում Է կընդգրկվեն երեք-չորս նախարար՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի գլխավորությամբ: Բացի այդ, շուտով Անկարա բանակցելու կարող Է ժամանել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: Հոկտեմբերի 17-ին Թուրքիան Իրաքյան Քրդստանի տարածքից մեկնած ինքնաթիռներին արգելել Է մտնել երկրի օդային տարածություն:

Սեպտեմբերին վերջին Անկարան Իրաքի քրդական տարածաշրջանի հետ ավիահաղորդակցության արգելք Է սահմանել: Այս միջոցները ձեռնարկվել են ի պատասխան սեպտեմբերի վերջին Քրդստանի ինքնորոշման շուրջ հանրաքվեի անցկացման: Բաղդադի եւ Անկարայի իշխանությունները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները եւ այն համարում են անօրինական, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում