Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի, Բենինի եւ Սլովակիայի խորհրդարանների ղեկավարների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդել Աալ Սայեդ Ահմեդի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հավելել, որ երկու պետությունների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ են եւ հավելել, որ օրենսդիր մարմինների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում նպաստում են երկրների միջեւ համագործակցության զարգացմանը:

Այս համատեքստում կարեւորվել է բարեկամական խմբերի դերը եւ ակտիվ գործակցությունը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Եգիպտոսի պատմական արժեքների մասին դեռեւս դպրոցական տարիքից են տեղեկանում աշխարհի բոլոր ժողովուրդները եւ այս իմաստով կարելի է ասել, որ Եգիպտոսն աշխարհինն է: Արա Բաբլոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-եգիպտական համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է նաեւ Բենինի Հանրապետության խորհրդարանի նախագահի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միջխորհրդարանական միության պատվիրակությունների գործունեությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-սլովակյան հարաբերությունների կայուն զարգացմանը, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցությանը: Այդ երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու տեսանկյունից կարեւորվել է փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը խորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Կողմերը կարեւորել են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում հայ եւ սլովակ պատվիրակների արդյունավետ փոխգործակցությունը:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը