Ռախոյը Կատալոնիայի ղեկավարին առաջարկել Է ելույթ ունենալ Իսպանիայի խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնին հղած պատասխան ուղերձում հորդորել Է նրան՝ ելույթ ունենալ իսպանական խորհրդարանում եւ պարզաբանել իր դիրքորոշումն անկախության հարցի վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես վերստին կոչ եմ անում ձեզ՝ ելույթ ունենալ խորհրդարանում եւ ձեր պահանջները ներկայացնել ազգային ինքնիշխանության օրինական ներկայացուցիչներին»,-ասված Է նամակում, որը Իսպանիայի կառվարության նախագահը հոկտեմբերի 16-ին ուղարկել Է Ժեներալիտետի ղեկավարին:

Իսպանիայի վարչապետը հիշեցրել Է, որ Պուչդեմոնն «առայժմ ժամանակ ունի հստակ ու պարզորոշ պատասխանել» այն հարցին, որը նրան տրվել Է անցած շաբաթ՝ հռչակվել Է արդյոք Կատալոնիայի անկախությունը: «Առայժմ ձեր ձեռքում Է ինստիտուտների նորմալ եւ օրինական գործառման ժամանակաշրջանն սկսելը, ինչի մասին խնդրում են բոլորը: Հակառակ դեպքում՝ դուք կլինեք Սահմանադրության կիրառման միակ պատասխանատուն»,-գրել Է Ռախոյը՝ նկատի ունենալով Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ Է տալիս կասեցնել ինքնավար հանրակցության ինքնակառավարումը:

Ռախոյը նաեւ հայտարարել Է Ժեներալիտետի ղեկավարին, որ «Կատալոնիայի անունից երկխոսության կոչերը, երբ դուք հրաժարվում եք խոսել այդ հասարակության մեծ մասի հետ», հավաստի չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում