Միջազգային

Սոմալիում պայթյունի զոհերի թիվը մոտեցել է  200-ի 

1 րոպեի ընթերցում

Սոմալիում պայթյունի զոհերի թիվը մոտեցել է  200-ի 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 189-ի, հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և առողջապահական շրջանակներին։

Ինչպես հաղորդում է «Սրմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս», իշխանությունները նշում են, որ դա վերջնական թիվ չէ, և զոհերի քանակը կաճի, քանի որ մեծ թվով վիրավորներ գտնվում են չափազանց ծանր վիճակում։

Հոկտեմբերի 14-ին քաղաքի բանում փողոցներից մեկում գտնվող Safari հյուրանոցի մոտ գործի է դրվել բեռնատար ավտոմեքենայում գտնվող պայթուցիկ սարքը։

Ոստիկանության կարծիքով՝ ահաբեկչության թիրախը եղել է հենց հյուրանոցը։

Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ զոհերի, որոնց ազգային պատկանելությունը չի բացահայտվում։

Ոստիկանությունը պայթյունի պատասխանատու է համարում ԻՊ-ի հետ մոտ հարաբերություններ ունեցող տեղական «Աշ Շաբաբ» խմբավորմանը։

Լուսանկարը՝REUTERS/Feisal Omar

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում