Միջազգային

Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարն աճուրդի Է հանվել 100 մլն դոլարով

1 րոպեի ընթերցում

Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարն աճուրդի Է հանվել 100 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարը, որը մասնավոր սեփականություն Էր, աճուրդի Է հանվել 100 մլն դոլար նախնական արժեքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Time-ը: Յուղաներկով արված նկարը ենթադրաբար ստեղծվել Է 16-րդ դարում:

Այն ներկայացնում Է Քրիստոսի դիմանկարը եւ կոչվում Է «Աշխարհի փրկիչը»: Նկարն աճուրդի Էր հանվել նաեւ 2005 թվականին: Ինչպես նշում Է հրատարակությունը, ստեղծագործության պատմությունը ստույգ հայտնի չԷ եւ մի քանի տարբերակ ունի: Եթե հավատանք դրանցից մեկին, նկարը եղել Է Կառլ Երկրորդ թագավորի հավաքածուում, այնուհետեւ պատկանել Է Բուքինգհեմի դքսի որդուն: Դրանից հետո այն պարբերաբար անհետացել Է՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով աճուրդներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում