Միջազգային

ՌԴ կասպիական նավատորմի տասնյակ նավեր վարժանքներ են սկսել

1 րոպեի ընթերցում

ՌԴ կասպիական նավատորմի տասնյակ նավեր վարժանքներ են սկսել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կասպիական նավատորմի երկու տասնյակից ավելի նավեր, որոնց թվում են «Դաղստան եւ «Թաթարստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի ուստյուգ» փոքր հրթիռային նավերը» վարժանքներ են սկսել Կասպից ծովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ընդամենը ծովային զինավարժարաններում ուսումնա-մարտական առաջադրանքներ են կատարում 20-ից ավելի մարտանավեր, կատերներ ու կասպիական նավատորմի օժանդակ նավեր: «Ծովում նավերի անձնակազմերը հրթիռային եւ հրետանային հրաձգություն են իրականացնում ծովային, առափնյա եւ օդային թիրախների ուղղությամբ»,- ասել Է մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վադիմ Աստաֆեւը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում