Թրամփի գործողություններն սպառնում են երրորդ աշխարհամարտով. սենատոր Քորքեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, The New York Times թերթին հայտարարել Է հանրապետական սենատոր Բոբ Քորքերը՝ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահը: Նրա խոսքով՝ Թրամփն իր վարչակազմը դիտարկում Է որպես «ռեալիթի շոու»:

«Նա ինձ անհանետացնում Է: Նա պետք Է անհանգստացնի բոլոր նրանց, ովքեր ցավում են մեր ազգի համար»,- ընդգծել Է սենատորը: Քորքերը քննադատել Է Թրամփին Twitter-ում նրա հաղորդագրությունների համար, որոնցով , սենատորի կարծիքով, նա վնաս Է հասցրել ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին:

Դրա հետ մեկտեղ օրենսդիրը հայտարարել Է, թե իրեն ուրախացնում Է, որ Թրամփի կողքին են այնպիսի մարդիկ, ինչպիսին են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին: «Այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողքին են մարդիկ, որոնք կարող են հանդարտեցնել նրան, երբ նա բռնկուն Է դառնում «…» կարծում եմ՝ ամեն ինչ կարգին կլինի»,- նշել Է սենատորը: Հոկտեմբերի 8-ին Թրամփը լեզվակռվի մեջ Է մտել Քորքերի հետ՝ նրան քննադատելով իր Twitter-ում: Ի պատասխան սենատորը քննադատական ոգով Է մեկնաբանել նախագահի հայտարարությունները՝ Սպիտակ տունը համարելով «մանկամսուր մեծահասակների համար»:

Հայերեն English Русский

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով