Մշակույթ

Ընտրվեց կինեմատոգրաֆիստների միության վարչության 19 անդամ

1 րոպեի ընթերցում

Ընտրվեց կինեմատոգրաֆիստների միության վարչության 19 անդամ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամների թիվը 19 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդամներն ընտրվեցին հոկտեմբերի 7-ին կայացած արտահերթ համագումարում: Վարչության կազմում են Արտյոմ Երկանյանը, Ռուդոլֆ Վաթինյանը, Սիրանուշ Գալստյանը, Միքայել Պողոսյանը և այլք:

Միության անդամ Վիգեն Ստեփանյանն առաջարկեց վարչության կազմում ընդգրկել նաև նախագահի չընտրված երկու թեկնածուներին: «Երեք նախագահ չենք կարող ունենալ, սակայն, կարծում եմ ՝ մյուս երկուսը պետք է ընդգրկվեն վարչության կազմ: Նրանք ևս իրենց ավանդը պետք է ներդնեն հայ կինոյի զարգացման գործում»,- ասաց նա: Սակայն արտահերթ համագումարը նախագահող Ռուդոլֆ Վաթինյանը չընդունեց առաջարկը:

Կինեմատոգրաֆիստների միության 187 անդամներից 145 անդամ կքվեարկի միության նախագահի ընտրության ժամանակ:Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուներն են Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը և Գևորգ Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում