Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվն անցել է 100-ը

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվն անցել է 100-ը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 220 բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվն անցել է 100-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այս փաստը պայմանավորում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի արձանագրած հաջողություններով, «Ուրացման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրությամբ և ամռան ընթացքում կոնգրեսականների հետ իրականացված շփումներով:

Այս աշխատանքում հատկանշական քայլեր են իրականացրել նաև ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփայերն ու Դեյվիդ Թրաթը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դրական է գնահատել հատկապես այն իրողությունը, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետական և դեմոկրատ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները բանաձևին աջակցողների շարքում են:

Բանաձևին աջակցողների թիվն ընդլայնելու նպատակով Հայ Դատի Ամերիկայի արևելյան ու արևմտյան ափերի հանձնախմբերի ներկայացուցիչներն ավելի քան 200 հանդիպումներ են ունեցել կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ:

Ներկայացուցիչների պալատ ներկայացված թիվ 220 բանաձևի համահեղինակներն են Դեյվիդ Թրաթը և Ադամ Շիֆը, իսկ դրան զուգահեռ Սենատին է ներկայացվել նաև թիվ 136 բանաձևը Ռոբերտ Մենենդեսի կողմից, որին աջակցել են Էդ Կրուզը, Թամ Ուտալը և Էդ Մարքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում