Մշակույթ

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ կթևակոխենք կինոյի զարգացման նոր փուլ. Արմեն Ամիրյան

2 րոպեի ընթերցում

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ կթևակոխենք կինոյի զարգացման նոր փուլ. Արմեն Ամիրյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ և համագումարով մենք թևակոխում ենք կինոյի զարգացման նոր փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Այս պահին կինոյի զարգացման մասին հայեցակարգն է դրված, շրջանառության մեջ է «Կինոյի մասին» օրենքի նախագիծը: Եվ կարծում եմ՝ նոր նախագահի հետ կկարողանանք ստեղծել կինոյի զարգացման նոր շրջան»,-ասաց նախարարը:

Ամիրյանը միության դերակատարումը համարում է այդ շղթայի կարևորագույն օղակներից մեկը: Նրա կարծիքով՝ թեկնածուներից յուրաքանչյուրն էլ արժանի է դառնալու կինեմատոգրաֆիստների միության նախագահ: «Համոզված եմ՝ համագումարից և ընտրությունից հետո պատրաստված նախագծերի շնորհիվ մենք իսկապես կունենանք կինոյի զարգացման այլ շրջան: Այն կլինի ինչպես ստեղծագործական առումով վերելքների նոր շրջան, այնպես էլ տնտեսության մեջ կունենա իր կարևոր դերակատարումը: Կկարողանանք ստեղծել հայրենիքի երևակայական պատկերը, որը սովորաբար ստեղծվում է ֆիլմերում»,- եզրափակեց նախարարը:

Երեւանի Կինոյի տանը ընթանում է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը: Միության 187 անդամներից ներկա են 145-ը: Նախագահի թեկնածուները3-ն են՝Հարություն Խաչատրյան,Գեւորգ ԳեւորգյանուՎահե Գեւորգյանց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում