Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Իսաբեկյանների ընտանիքին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Իսաբեկյանների ընտանիքին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի մահվան մասին: Նրա կտավները, որ կրում են հայ կերպարվեստի լավագույն ավանդույթների կնիքը, արժանացել են ժողովրդի բարձր գնահատանքին: Իմ ցավակցությունն եմ հայտնում Իսաբեկյանների ընտանիքին ու հարազատներինե: