Մշակույթ

Կինեմատոգրաֆիստների միությունը կպահպանեմ, դա պատվախնդրության հարց է. Վահե Գևորգյանց

2 րոպեի ընթերցում

Կինեմատոգրաֆիստների միությունը կպահպանեմ, դա պատվախնդրության հարց է. Վահե Գևորգյանց

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիստների միության համագումարը կանցնի լրագրողների համար կանցնի անհետաքրքիր: Նման կարծիք հայտնեց Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու Վահե Գևորգյանցը` անդրադառնալով միության նախագահի սպասվող ընտրությանը:

«Ասելով լրագրողների համար անհետաքրքիր՝ նկատի ունեմ հանգիստ և հանդարտ: Ասեմ, որ մյուս թեկնածուների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, մենք կոլեգաներ ենք: Եթե ես չընտրվեմ, ապա կշնորհավորեմ հաղթողին, պատրաստ եմ իր հետ աշխատել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Վահե Գևորգյանցը:

Ինչո՞վ է Վահե Գևորգյանցը լավ մյուս թեկնածուներից. լրագրողների այս հարցին ի պատասխան միության նախագահի թեկնածուն նշեց, որ այս դիտարկումը ճիշտ չէ:

«Լրագրողները միշտ այս հարցը տալիս են, բայց ես կարծում եմ, որ չի լինում լավ կամ վատ: Լինում է այլ: Մյուս թեկնածուներն ունեն այլ տեսակետ, ես` այլ: Պարզապես կինոգործիչները պետք է ընտրեն, թե որ տեսակետն է իրենց ավելի հարմար: Ես կարող եմ ասել, որ Կինոմիությունը ժամանակին ստեղծել է իմ պապը, շարունակել է հայրս: Հիմա շատերն ասում են, թե դա ժառանգական անցում է և այլն…Ես, համենայն դեպս, հստակ կարող եմ ասել, որ կպահպանեմ այն, դա իմ պատվախնդրության հարցն է: Պետք է պահպանեմ այն, ինչ կա, այլ բան է, որ կշատացնեմ, կավելացնեմ, կակտիվացնեմ:

Կինեմատոգրաֆիստների միության համագումարն անցկացվելու է հոկտեմբերի 7-ին: Միության նախագահի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածու` Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, Գևորգ Գևորգյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում