Առնվազն 21 մարդ Է զոհվել Վլադիմիրի մոտ ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 21 մարդ Է զոհվել Վլադիմիրի մոտ ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է վթարի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի աղբյուրը:

«Նախնական տվյալներով՝ զոհվել Է 21 մարդ, ներառյալ երեք երեխա»,- ասել Է նա: Ընդամենն ավտոբուսում եղել Է 57 ուղեւոր եւ վարորդը:

Վլադիմիրի մարզի նահանգապետի մամուլի քարտուղար Մարգարիտա Շլյախովան հայտնել Է, որ ավտոբուսում, որը գնացքին բախվել Է Պետուշինյան շրջանում, եղել են Ուզբեկստանի քաղաքացիներ:

Ըստ վարկածներից մեկի՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորն ավտոբուսի վարորդն Է: Մեկ այլ վարկածով՝ վթարի պատճառ Է դարձել ավտոբուսի անսարքությունը:

Հայերեն English Русский