«Ֆորսաժ 9» ֆիլմն աշխարհի Էկրաններին կհայտնվի մեկ տարի ուշացումով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի Էկրաններին «Ֆորսաժ 9» ֆիլմի հայտնվելը, որը պլանավորված Էր 2019 թվականի ապրիլին, հետաձգվում Է մինչեւ 2020 թվականի ապրիլի 10-ը: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Universal Pictures ամերիկյան կինոընկերությունից ստացված տվյալներին, որը կինոնկարի նկատմամբ իրավունքների սեփականատերն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կինոընկերությունը հետաձգման բացատրություններ չի ներկայացրել: Իսկ ահա Universal Pictures-ը հայտնել Է, որ «Ֆորսաժ 8»-ը, որը Էկրան Է բարձրացել ընթացիկ տարվա գարնանը, վարձույթում հավաքել Է մոտավորապես 1,2 մլրդ դոլար:
ԱՄՆ-ում «Ֆորսաժ 8»-ի պրեմիերան կայացել Է ապրիլի կեսին: Ֆիլմի բյուջեն կազմել Է 290 մլն դոլար այն դեպքում, երբ «Ֆորսաժ 7»-ի արտադրությունը (2015 թվական) նստել Է 190 մլն դոլար:
«Ֆորսաժ»-ի առաջին մասը Էկրաններ Է բարձրացել 2001 թվականին: Աշխարհում ֆրանշիզայի վարձույթից դրամամուտքերը գերազանցել են 5 մլրդ դոլարը: Ութերորդ մասն առաջին հանգստյան օրերին հավաքել Է մոտավորապես 532,5 մլն դոլար, ինչը այդ ցուցանիշի բացարձակ ռեկրդն Է դարձել: Ինչպես հայտնել Է Universal Pictures-ը, ռեժիսոր Ֆելիքս Հերի Գրեյի ժապավենը գերազանցել Է նախորդ ռեկորդը, որը սահմանել Է «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կինոնկարը: Վերջինս աշխարհում վարձույթի առաջին օրերին վաստակել Էր 529 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский