Տարածաշրջանային

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը զրկվել է մանդատից

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը զրկվել է մանդատից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան զրկվել է պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Քոնջան «հանցախմբի քարոզչություն» անելու հիմնավորմամբ դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ պատգամավորական մանդատից զրկվել էին քրդամետ կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, պատգամավորներ Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը և Նուրսել Այդողանը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը 2015 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեջլիսում ուներ 59 պատգամավորական մանդատ: Բեսիմե Քոնջայի՝ պատգամավորական մանդատից զրկվելու արդյունքում մեջլիսում կուսակցության պատգամավորների թիվը հասավ 54-ի:

Կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը և ևս յոթ պատգամավոր շարունակում են մնալ կալանքի տակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում