Միջազգային

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ Է

2 րոպեի ընթերցում

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ Է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել հոկտեմբերի 1-ին տարածաշրջանում կայացած անկախության հանրաքվեից հետո, որն ուղեկցվել Է ոստիկանության հետ քվեարկության մասնակիցների զանգվածային բախումներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բողոքավորները արգելափակել են Կատալոնիայի հիմնական ճանապարհները: Հաղորդվում Է առնվազն 24 վայրերի մասին Կատալոնիայի տարբեր մասերում, որտեղ ճանապարհներն արգելափակված են: Այս ամենը հանգեցրել Է ավտոմոբիլային խցանումների: Բարսելոնայի խոշորագույն մեծածախ պարենային շուկան՝ «Մերկաբառնա»-ն, հոկտեմբերի 3-ին դատարկվել Է. այնտեղ աշխատող 770 ընկերություններ դադարեցրել են աշխատանքը: Արհմիությունները հայտնել են, որ աշխատանքը դադարեցրել Է Բարսելոնայի ծովային նավահանգիստը: Քաղաքային օդանավակայանն առայժմ գործում Է սովորական ռեժիմով:

Նաեւ աշխատում են տաքսիները: Ինչպես ասված Է արհմիությունների հայտարարության մեջ, գործադուլի մասին որոշումն ընդունվել Է հանրաքվեի անցկացման ընթացքում իրավունքների եւ ազատությունների աղաղակող ոտնահարման կապակցությամբ:

Բարսելոնայի Համալսարանական հրապարակում հավաքվել են հազարավոր կատալոնացիներ, որոնք բողոքում են ինքնավարության բնակիչների կամաարտահայտումը ճնշելու Մադրիդի գործողությունների դեմ: Կատալոնիայում հանրաքվեի անցկացման ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ հանրահարցման մասնակիցների միջեւ, ինչի հետեւանքով տուժել են հարյուրավոր մարդիկ:

Իրավակարգի պահապաններից ոմանք, որոնց հրամայված Էր թույլ չտալ քվեարկության անցկացում, կրակ են բացել ռետինե փամփուշտներով: Կատալոնիայի իշխանությունների տվյալներով՝ ընդհարումների ընթացքում վիրավորվել Է 33 ոստիկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում