Միջազգային

Լաս Վեգասում մարդկանց գնդակահարման մեջ կասկածվողը ինքնասպան Է եղել մինչեւ ոստիկանության ժամանումը

1 րոպեի ընթերցում

Լաս Վեգասում մարդկանց գնդակահարման մեջ կասկածվողը ինքնասպան Է եղել մինչեւ ոստիկանության ժամանումը
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս հոկտեմբերի 2-ի գիշերը Լաս Վեգասում մարդկանց զանգվածային գնդակահարման մեջ կասկածվողը ինքնասպան Է եղել մինչեւ ոստիկանության ժամանումը: Այդ մասին հայտնել Է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն, որի ելույթը հեռարձակել Է CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարծում ենք, որ նա (կասկածյալը) ինքնասպան Է եղել մինչեւ մեր ժամանումը»,-ասել Է ոստիկանապետը: Հայտնի Է նաեւ, որ ոստիկանությունը տասը միավոր հրազեն Է հայտնաբերել չարագործի սենյակում:

Լոմբարդոյի խոսքով՝ հանցագործը կրակ Է բացել 32-րդ հարկում գտնվող համարից: «Երբ ոստիկանությունը մտավ հյուրանոցի համար, այնտեղ գտնվող հրաձիգն արդեն մեռած Էր»,-ընդգծել Է նա:

Վկայակոչելով Լաս Վեգասի հերթապահ ծառայություններից ստացված վերջին տվյալները՝ շերիֆը հայտնել Է, որ հրաձգության հետեւանքով զոհվել Է ավելի քան 50 մարդ, տուժել են եւս ավելի քան 400-ը: Համերգին, նրա խոսքով, ներկա Է եղել մոտավորապես 22 հազար հանդասական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում