Տարածաշրջանային

Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից. Յունկեր

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից. Յունկեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Յունկերը խոսել է գերմանական Bild պարբերականի հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին:

Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ չպետք է թույլ տալ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացում գրանցված անհաջողությունները բարդվեն Եվրամիության վրա: «Թուրքիայում մի ստվար զանգված կա, որը կողմ է Եվրոպային: Մենք պետք է ավելի ուժեղացնենք այդ հատվածին և չհիասթափեցնենք նրանց»,- հայտարարել է Յունկերը:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե երկիրն այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը, սակայն գործընթացին վերջ դնող կողմն իրենք չեն լինելու: «Ուզում եմ բացահայտ ասել հետևյալը. գործընթացն ավարտողը, դրանից հրաժարվողը մենք չենք լինելու: Բացի այդ, մենք արդեն չունենք Եվրամիությանն անդամակցության կարիքը»,- ասել էր նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում