Տարածաշրջանային

Թուրքիան այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը. Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրն այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը, սակայն գործընթացին վերջ դնող կողմն իրենք չեն լինելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին Էրդողանը խոսել է օրենսդրական տարվա մեկնարկին մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ:

«Մեզ ամենաշատը հիասթափեցրած երկրների շարքը գլխավորում են Եվրամիության երկրները: Այս Եվրոպան վերածվել է մի վայրի, որտեղ ահաբեկիչներն ազատորեն շրջում են փողոցներով, Թուրքիայի օրինական իշխանությունների դեմ ամեն տեսակ միջոցառումներ են կազմակերպում»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, թե ԵՄ-ն սխալ է հասկացել 1959 թվականից ի վեր իրենց ցուցաբերած համբերությունը: «Ուզում եմ բացահայտ ասել հետևյալը. գործընթացն ավարտողը, դրանից հրաժարվողը մենք չենք լինելու:Բայց և այնպես,մենք արդեն չունենք Եվրամիությանն անդամակցության կարիքը»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում