Կատալոնիայում անկարգությունների հետեւանքով տուժածների թիվը գերազանցել Է հազարը
2 րոպեի ընթերցում

Մասնավորապես, 294 մարդ տուժել Է Բարսելոնայում, 355 հոգի՝ քաղաքի մերձակա բնակավայրերում, 46 մարդ վիրվավորվել Է Կատալոնիայի կենտրոնական մասում, 249-ը՝ Ժիրոնայում, 111-ը՝ Լիեյդայում, 55-ը՝ Տերես դե Լեբրե տարածաշրջանում: Տուժածներից առնվազն երկուսը ծանր վիճակում են:
Բուժօգնություն Է պահանջվել 33 ոստիկանների, որոնք ապահովում Էին հասարակական կարգը:
Ընտրական տեղամասերի փակվելուց հետո Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել Է, որ Կատալոնիայում հանրաքվեն չի կայացել, իսկ օրինապահ քաղաքացիների մեծամասնությունն այն անտեսել Է: Մինչդեռ Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել Է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես Է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել Է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից:
Անկախությանը դեմ Է քվեարկել ընտրատեղամասեր եկածների 7,8 տոկոսը, քվեարկության մասնակիցների 2 տոկոսը դատարկ քվեաթերթիկնե Է նետել քվեատուփ, քվեաթերթիկների 0,89 տոկոսը փչացված Է եղել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` REUTERS