Հոբելյանական համերգ. բեմում կլինեն կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի ուսանողներն ու դասախոսները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանները հանդիսավորությամբ կնշվեն նոյեմբերի 15-ին։ Համերգը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Մաեստրո Երզնկյանը, հիշելով ամբիոնի ստեղծման պատմությունը, նշեց, որ 1997-ին կոնսերվատորիայի այն ժամանակվա ռեկտոր Արմեն Սմբատյանը կանչեց իրեն և ասաց, որ պետք է բացվի ջազի և էստրադայի բաժին։

«Մարտին Վարդազարյանի հետ մենք ստեղծեցինք այդ բաժինը։ Առաջին տարին ընդամենը 4 ուսանող ունեցանք, հետո արդեն նրանց թիվն ավելացավ։ 20 տարվա մեջ մեծ թվով շրջանավարտներ ենք ունեցել, այդ թվում՝ Ինգա և Անուշ Արշակյանները, Էրիկը, Լիանան, Թութուշը, որ ցավոք մեզ հետ չէ, Սոնա Ռուբենյանը և շատ-շատերը։ Ամեն տարի ընդունում ենք 15-16 ուսանող։ Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնն ապրում է բուռն ստեղծագործական կյանքով։ Մեր դասախոսներն են անվանի մարդիկ՝ Մարտին Վարդազարյանը, Ռաիսա Մկրտչյանը, Էմմա Պետրոսյանը, Գեորգի Մանգասարյանը և այլք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երվանդ Երզնկյանը։

Մաեստրոն նշում է կարևոր մի հանգամանք, որ աշխարհում ոչ մի ջազային բաժին չունի նվագախմբի հետ աշխատելու հնարավորություն, պրակտիկ աշխատանք նվագախմբի հետ առարկան։ Ամբիոնը համագործակցում է Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի հետ արդեն 20 տարի ուսանողները փորձեր են անում, ելույթներ են ունենում։ Փորձերը ձայնագրվում են, ինչը շատ է օգնում, որպեսզի սովորողները հասկանան` ինչ է կենդանի երաժշտությունը։

«Հիմա շատ տարածված են ֆոնոգրամաները, որոնք չեն տալիս ստեղծագործական այն ազդակները, որ հաղորդում է նվագախմբի հետ աշխատանքը։ Նույնիսկ հարուստ երկրները չունեն նման հնարավորություն»,- հպարտությամբ նշում է Երվանդ Երզնկյանը։

Նա նոյեմբերի 15-ին խոստանում է շատ հետաքրքիր համերգային երեկո, որի ընթացքում ելույթ կունենան ինչպես Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի նախկին ու ներկա ուսանողները, այնպես էլ՝ դասախոսները:

«Ինձ համար սա շատ կարևոր համերգ է, մենք ներկայացնելու ենք ամբիոնի 20-ամյա պատմությունը»,-ասաց նա։

Պարոն Երզնկյանը ընդգծեց այն փաստը, որ համերգը կայանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Նա նաև նկատեց, որ հիմնադրամի հետ սա առաջին համագործակցությունը չէ, և հույս հայտնեց, որ գործակցությունը կլինի շարունակական։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ նկատեց, որ իրենց նպատակը երիտասարդների շրջանում բարձրարժեք արվեստ սերմանելն է: Նա նաև շեշտեց, որ պետք է ցույց տալ, արժևորել մեզանում կատարվող լավ աշխատանքը, ու այս միջոցառումը ծառայում է հենց այդ նպատակին։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, հոբելյանական երեկոն ընդգրկված է երիտասարդության և ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Բացի այս համերգից, Կարեն Ավագյանը խոստացավ Հայաստանի երիտասարդներին մատուցել բազմաթիվ այլ անակնկալներ։

Հայերեն

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել