Տարածաշրջանային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իրաքի և Սիրիայի շուրջ զարգացումները

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իրաքի և Սիրիայի շուրջ զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց աջակցությունն են հայտնել Իրաքին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու»-ն, այս մասին նախագահները հայտնել են սեպտեմբերի 28-ին Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք համակարծիք ենք Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության հարցերում: Իրաքում տեղի ունեցած հանրաքվեն սահմանադրության և միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ օրինականություն չունի»,- հայտարարել է Էրդողանը:

Պուտինը ևս ընդգծել է, որ Իրաքյան Քրդստանում իրականացված հանրաքվեի հարցը քննարկվել է Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ այս հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է իր երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ Պուտինը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցում երկու երկրի ԱԳ նախարարների, բարձրաստիճան զինվորականության և հետախուզական ծառայությունների միջև ավելի ինտենսիվ աշխատանք տանելու շուրջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում