Վահան Արծրունու համերգը կասեցրել է կազմակերպիչը. Արմեն Ամիրյանը արատավոր երևույթ է համարում Մշակույթի նախարարությունն անվանարկելը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը արատավոր երևույթ է որակում Վահան Արծրունու համերգի հետ կապված մեկնաբանությունները՝ կապված իր գլխավորած նախարարության հետ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգի կասեցմանը. «Առնվազն ոչ կոռեկտ եմ համարում նման ձևակերպումները, որովհետև ոչ Մշակույթի նախարարությունը, ոչ էլ մեր ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել որևէ համերգի կազմակերպման մասին: Եթե ես հայտարարեմ, որ վաղը մամուլի ասուլիս եմ տալիս, դուք չե՞ք հարցնի, թե ի՞նչ ենք կազմակերպում, ի՞նչ ծախսեր են պետք: Մենք ընդհանրապես համերգի մասին տեղյակ չենք եղել: Կազմակերպիչը մեզ որևէ կերպ տեղյակ չի պահել: Ոչ պայմանագիր ունենք, ոչ պայմանավորվածություն: Ապահովել երեկոյան համերգ, նշանակում է ապահովել լուսավորություն, համապատասխան պայմաններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ամիրյանը՝ ավելացնելով, որ կազմակերպիչն ինքն է հանել համերգը:

«Մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ: Կազմակերպիչը մեզ պարզաբանել է, որ պատճառը տոմսերի քիչ վաճառքն է և եղանակային պայմանները»,- ընդգծեց նախարարը՝ ավելացնելով, որ իրենց համար պատմամշակութային կոթողների տարածքում միշտ էլ համերգ կազմակերպելը ցանկալի երևույթ է: «Յուրաքանչյուր մշակութային կոլեկտիվ, այդ թվում՝ Վահան Արծրունին, կարող է համերգ կազմակերպել, որևէ խնդիր չկա»,- վստահեցրեց Արմեն Ամիրյանը:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում