Միջազգային

Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց քրդերի կողմից վերահսկվող Քրիքուկ զորք ուղարկելուն. Sky News Arabia

2 րոպեի ընթերցում

Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց քրդերի կողմից վերահսկվող Քրիքուկ զորք ուղարկելուն. Sky News Arabia
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) սեպտեմբերի 28-ին հավանություն Է տվել Քրիքուկի նահանգ իրաքյան զորքեր ուղարկելուն, որը գտնվում Է քրդական զինված կազմավորման՝ «փեշմերգայի» հսկողության ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:

Նշվում Է, որ համապատասխան մանդատը տրվել Է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար վարչապետ Հեյդար ալ Աբադիին:

Ավելի վաղ Իրաքի վարչապետը, ելույթ ունենալով խորհրդարանում, Իրաքյան Քրդստանի ղեկավարությունից պահանջել Է «փեշմերգայի» մարտիկներին դուրս բերել գրավյալ տարածքներից:

«Հիմնվելով խորհրդարանի որոշման վրա՝ պահանջում եմ վերադարձնել բոլոր այն տարածաշրջանները, որոնք գրավվել են քրդական ուժերի կողմից»,-նրա խոսքը մեջբերել Է հեռուստաալիքը: Ընդսմին Իրաքի վարչապետն ընդգծել Է, որ համերկրային կառավարությունը մտադիր Է «Սահմանադրության ուժով» իշխանությունը վերականգնել քրդական ինքնավարության բոլոր շրջաններում:

Իրաքի հյուսիսային նավթային մայրաքաղաքի՝ Քրիքուկի բնակիչները, որը պաշտոնապես չի մտնում Իրաքյան Քրդաստանի կազմի մեջ, բայց փաստացի վերահսկվում Է «փեշմերգայի» կողմից, մասնակցել են քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում