ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական իշխանությունները կտրականապես մերժել են 72 ժամվա ընթացքում Էրբիլում եւ Սուլեյմանիեում սահմանային բոլոր անցակետերի եւ օդանավակայանների նկատմամբ հսկողությունը դաշնային իշխանությունների կառավարմանը հանձնելու Բաղդադի պահանջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը: «Օդանավակայանների հանձնման վերաբերյալ Իրաքի կառավարության բանաձեւն անտեղի Է, մենք կշարունակենք իրականացնել դրանց կառավարումը,- Rudau հեռուստաալիքը մեջբերել Է քրդական ինքնավարության տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Մավլյուդ Բաումարադի խոսքը:-Իրաքի ավիացիոն իշխանությունները պատշաճ ձեւով չեն կատարում իրենց աշխատանքը»: «Ավիահաղորդակցությունը դադարեցնելու Բաղդադի որոշումն անօրինական Է»,-ընդգծել Է նա: Սեպտեմբերի 26-ին Իրաքի դաշնային կառավարությունը Իրաքյան Քրդստանին երեք օր Է տվել սահմանային բոլոր անցակետերն ու օդանավակայանները Բաղդադի կառավարմանը հանձնելու համար: Ինչպես հայտարարել Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին, որոշում Է ընդունվել «երեք օրից արգելել միջազգային ավիաչվերթները Իրաքյան Քրդստան եւ այնտեղից, եթե օդանավակայանների հսկողությունը չհանձնվի համերկրային կառավարությանը»: Խոսքը վերաբերում Է նաեւ Իրանի եւ Թուրքիայի հետ քրդական ինքնավարության սահմանների հսկիչ անցակետերին:
Բացի այդ, Al Hadath հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Քրդստանի ղեկավարությունը մերժել Է քրդական տարածքների հետ «հաղորդակցության բոլոր ուղիները փակելու» Բաղդադի սպառնալիքները:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում հանրաքվե Է անցկացվել ինքնավարության անկախության շուրջ: 3,44 մլն քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, ավելի քան 90 տոկոսը քվեարկել Է անկախության օգտին: Հանրահարցման վերջնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել: Հանրաքվեի անցկացմանը դեմ Էին Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաեւ Անկարան եւ Թեհրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին: Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Վաշինգտոնում եւ եվրոպական մի շարք երկրներում, քանի որ այն, նրանց համոզմամբ, խարխլում Է ահաբեկչության դեմ մղվող պայքարը եւ տարածաշրջանի անվտանգությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: