Կադրի Գյուրսելի դատավարությունը ցույց տվեց Թուրքիայում լրագրողների դեմ մեղադրանքների անհիմն լինելը. Հարլեմ Դեզիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է թուրքական Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագիր և խորհրդական, հայտնի լրագրող Կադրի Գյուրսելի ազատ արձակումը, որն արդեն մեկ տարի է ինչ գտնվում էր ազատազրկման մեջ, և նշել, որ նրա նկատմամբ մեղադրանքները պետք է հանվեն հրատապ կերպով:

«Դատավարությունը ցույց տվեց, որ նրա և Cumhuriyet-ից նրա գործընկերների դեմ մեղադրանքները անհիմն են: Դրա համար էլ ես հաստատակամորեն կոչ եմ անում թուրքական իշխանություններին ազատ արձակել ազատազրկման վայրում գտնվող Cumhuriyet-ի բոլոր լրագրողներին և անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ մեղադրանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Դեզիրը:

Նրա խոսքով, այս գործընթացը, հատկապես նախնական կալանքը և ապացույցների շարունակական բացակայությունը, ցույց են տալիս Թուրքիայում լրագրողների առջև ծառացած խնդիրները: «Բոլոր լրագրողները, ովքեր ազատազրկվել են իրենց աշխատանքի պատճառով, պետք է ազատ արձակվեն»,- ասել է Դեզիրը:

ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին զբաղվել իրավական և քաղաքական բարեփոխումներով, որոնք ԶԼՄ-ների համար խոսքի ազատության ճանապարհ կբացեն:

Սեպտեմբերի 25-ին Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Cumhuriyet-ի գլխավոր խմբագիր Կադրի Գյուրսելին ազատ արձակել մինչ դատական գործընթացի ավարտը, բայց որոշել է շարունակել ազատազրկման վայրում պահել նրա չորս գործընկերներին՝ Ակին Աթալային, Էմրե Իպերին, Մուրատ Սաբունկույին և Ահմեդ Շիկին: Դատական գործընթացը հետաձգվել է մինչ հոկտեմբերի 31-ը: Cumhuriyet-ի մյուս 12 աշխատակիցներին սպառնում է 43 տարվա ազատազրկում՝ ահաբեկչությանն աջակցելու տարբեր մեղադրանքներով:

Ոստիկանները գյուլենականների հետապնդման ակցիայի շրջանակումձերբակալել են Cumhuriyet-ի 13 աշխատակցի, այդ թվում՝ գլխավոր խմբագիր և խորհրդական Կադրի Գյուրսելին: Գյուրսելըհայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Իր հոդվածներից մեկում նա կոչ է արել ադրբեջանցիներին մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին: Երևան կատարած այցի ժամանակ նա ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»