Իրաքի և Սիրիայի հայերին կներկայացվի հայ դասական երաժշտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը Իրաքում և Սիրիայում կներկայացնի հայկական դասական երաժշտությունը, ինչը նաև կամրապնդի հայ-իրաքյան հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին քառյակի անդամները:

«Հոկտեմբերի 8-12-ը Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կ. Գրիգորյանի հրավերով կմեկնենք Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Այնուհետև կհյուընկալենք Սիրիայի մայաքաղաք Դամասկոսում: Կներկայացնենք հայ կոմպոզիտներներ Էդուարդ Միրզոյանի, Վարդ Մանուկյանի, ինչպես նաև ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները: Հայ դասական երաժշտությունը կներկայացնենք ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ տեղացիներին»,-ասաց արտլար Վաչե Հովեյանը:

Նրա խոսքով՝ վերջին 17 տարիներին ոչ մի միջազգային խումբ չի գնացել Իրաք պատերազմական վիճակի պատճառով: Հաշվի առնելով հայ-իրաքյան և հայ-սիրիական դարավոր բարեկամությունը՝ քառյակը տվել է իր համաձայնությունը՝ հանդես գալ այդ երկրներում: «Սիրիան և Իրաքը 100 տարի առաջ մեզ՝ հայերիս ապրելու տեղ են հատկացրել:Մենք որոշեցինք լինել նաև պատերազմական գոտում ապրող մեր բազում հայրենակիցների կողքին»,-ասաց Հովեյանը:

Քառյակի անդամ Մերի Մարգարյանի խոսքով՝ Սիրիայում երկու համերգով հանդես են եկել մինչ պատերազմական գործողությունների սկիզբը: Եվ պատահական չէ, որ նման ռիսկի են դիմում: «Այնտեղ հայկական ջերմ համայնք կա, տեղացիների կողմից ևս ջերմ ընդունելության ենք արժանացել: Ուզում ենք հայկական երաժշտությունը հնչեցնել այնտեղ: Կարծում ենք՝ Իրաքի և Սիրիայի հայերը հայկական ազգային երաժշտությանը, մշակույթին կարոտ են»,-ասաց նա:

Համերգները կանցկացվեն Սիրիայի օպերային թատրոնի մեծ դահլիճում և Բաղդադի կամերային դահլիճում: Հանդիպումներ կլինեն նաև տեղի հայ համայնքի, մշակույթի նախարարությունների հետ:

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են