Միջազգային

ԱՄՆ-ը «խորապես հիասթափված Է» Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը «խորապես հիասթափված Է» Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումից
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խորը հիասթափություն» Է հայտնել Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ, որը, Վաշինգտոնի կարծիքով, կարող Է անկայունության հանգեցնել այդ տարածաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ, նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել Է ընտրողների ցուցակներում ներառված 5,2 միլիոն քրդերի ավելի քան 70 տոկոսը:

«ԱՄՆ-ի պատմական հարաբերություններն Իրաքյան Քրդստանի ժողովրդի հետ չեն փոխվի հանրաքվեի լույսով, բայց մեք կարծում ենք, որ այդ քայլը կսաստկացնի անկայունությունը եւ դժվարությունները Քրդստանի տարածաշրջանի եւ դրա ժողովրդի համար»,- ասված Է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Գերատեսչությունում վերստին այն կարծիքն են հայտնել, որ հանրաքվեն «զգալիորեն կբարդացնի» Քրդստանի տարածաշրջանային կառավարության հարաբերություններն ինչպես Իրաքի կառավարության, այնպես Էլ հարեւան պետությունների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում