Տարածաշրջանային

Գարո Փայլանը մեղադրանք է ներկայացրել փոքրամասնություններին թիրախավորած թուրք լրագրողի դեմ

2 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը մեղադրանք է ներկայացրել փոքրամասնություններին թիրախավորած թուրք լրագրողի դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական Yeni Şafak պարբերականի լրագրող, գրող Հայրեթին Քարամանի դեմ: Պատճառն օգոստոսի 18-ին պարբերականում Քարամանի հոդվածն է, որը վերնագրված է թուրքական հայտնի ասացվածքով. «Գյավուրից ընկեր, իսկ խոզից կաշի չի լինում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը:

Փայլանի անունից Ստամբուլի հանրապետական դատախազություն մեղադրանք ներկայացրած փաստաբան Լևենթ Փիշքինը նշել է, թե իրենց մեղադրականում ընդգծված է, որ «գյավուր» (թարգմանաբար՝ ոչ մուսուլման, անհավատ) բառն օգտագործված է ոչ մուսուլման քաղաքացիներին թիրախավորելու համար:

Բացի այդ, մեղադրականում հիշեցվել է, որ երկրի հանրապետական պատմության ընթացքում ատելություն քարոզող խոսքի թիրախ դարձած ազգային փոքրամասնությունների դեմ կիրառվել է Ունեցվածքի հարկը, սեպտեմբերի 6-7-ի կոտորածները, վերջին 10 տարվա ընթացքում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանությունը, Մալաթիայում «Զիրվե» գրախանութի վրա հարձակումը, Տրապիզոնում հայր Սանտորոյի սպանությունը: Մեղադրող կողմն ընդգծել է, որ այս բոլոր հանցանքներն ատելության սերմանման հետևանք են:

Հանրապետական դատախազությանը տրված մեղադրականում Հայրեթթին Քարամանըի դեմ մեղադրանքներ են առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216/1 և 216/2 կետերով՝ «Ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդել կամ նվաստացնել»:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում